Թուրքիայում բացահայտվել է ԱՄԷ լրտեսական ցանց, որն աշխատել է ամբողջ երկրում։ Համաձայն ապացույցների, որոնք ստացվել են անվտանգության ուժերի կողմից, որոնք հետաքննել են այդ գործը, ցանցի գործունեությունը հովանավորել է ԿՀՎ-ն, գրում է Sabah թուրքական թերթը։

Ապրիլին կալանավորված լրտեսների առաջնորդը նույնականացվել է Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) կողմից։ Հայտնի են միայն նրա անվան սկզբնատառերը՝ H.E.R.։ Նա եղել է լրտեսական շղթայի կարեւոր օղակներից մեկը։

Ցանցը բացահայտվել է ԱՄԷ երկու այլ լրտեսների՝ Սամիր Սեմիհ Շաբանի եւ Զաքի Յա. Մ. Հասանի ձերբակալության միջոցով այս տարվա ապրիլին։ Զույգը ենթադրաբար Ստամբուլ է եկել ԱՄԷ հակառակորդների մասին տեղեկություններ հավաքելու համար սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սկանդալային սպանությունից հետո։

Լրտեսները հավանաբար կապեր են ունեցել Մուհամեդ Դահլանի՝ Պաղեստինի անվտանգության ծառայության նախկին պետի հետ, որը նույնպես հայտնի է որպես «վարձու մարդասպան» Մերձավոր Արեւելքում։ Դահլանը եղել է գլխավոր միջնորդը ԱՄԷ կառավարության եւ Եմենում մարդասպանների ջոկատի միջեւ։

Թուրքական հետախուզությունն իմացել է, որ ԱՄԷ-ն Իսրայելի հետ համագործակցությամբ պատրաստվում է ապակայունացնել Թուրքիան, Իրանը եւ Կատարը։

Բացի այդ, հետաքննությունը մատնանշում է, որ Հասանը ինքնասպանություն է գործել Սիլիվրի բանտում՝ Ստամբուլում ձերբակալվելուց հետո։

Նշվում է, որ ցանցի առաջնորդ H.E.R.-ը Թուրքիայից հեռացել է կեղծված անձնագրով։

Շաբանի եւ Հասանի գլխավոր նպատակն այն էր, որ հետեւեն ՀԱՄԱՍ-ի եւ Ալ Ֆաթհ շարժման կողմնակիցներին, այլ խոսքով՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ հակառակորդներին։ Նրանք նաեւ տեղեկություններ են հավաքել Ստամբուլում «Մուսուլման եղբայրների» կառույցի մասին։