Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները կոչ են անում պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի դեմ ռուսական Ս-400 համակարգեր գնելու հետ կապված։

«Նախագահ Թրամփ, դուք պետք է պատժեք Թուրքիային ՀՕՊ Ս-400 համակարգերի գնման համար, ինչպես պահանջում է ԱՄՆ օրենքը։ Թուրքիայի շահերը լավագույն ձեւով բավարարում են գործընկերային հարաբերություններն ԱՄՆ-ի, այլ ոչ թե Կրեմլի հետ»,- գրված է կոմիտեի Թվիթերի աքաունթում։

Հուլիսին  ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագրից հանելու մասին։

Նախօրեին սկսվել է Թուրքիա Ս-400-ների բաղադրամասերի երկրորդ մատակարարումը։ Ռուսաստանը եւ Թուրքիան հայտարարել են, որ կխորացնեն պաշտպանական համագործակցությունը, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում։