Լոռու մարզի Գուգարք գյուղում 29-ամյա մի տղամարդ ուշ երեկոյան եւ գիշերային ժամերին այցելել է համագյուղացու հողամաս, որից հետո տղամարդը հրավիրվել է բաժին եւ խոստովանական բացատրություն։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Օգոստոսի 26-ին, ժամը՝ 22։45-ին, ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հաղորդում են տվել, որ անհայտ անձը շուրջ մեկ շաբաթ է՝ ուշ երեկոյան եւ գիշերային ժամերին գալիս է իրենց տնամերձ հողամաս եւ լույս գցում տան ու հողամասի վրա:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «գիշերային այցելուն» համագյուղացի 29-ամյա մի տղամարդ է: Նա հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ մոտ 4 օր առաջ երեկոյան առաջին հարկի պատուհանը բացել ու մտել է որպես պահեստարան շահագործվող շինություն եւ փորձել գողանալ սալիկ կտրելու սղոց, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Պարզվել է նաեւ, որ նա փետրվարին, համագյուղացու հետ շինարարական աշխատանքներ կատարելիս, տանը կից չցանկապատված տարածքից գողացել է նրա էլեկտրական սղոցը: Նախապատրաստվում են նյութեր:





























