Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառաներ» կուսակցության պատգամավոր, կառավարությունում նախագահի ներկայացուցիչ Անդրեյ Գերուսը հաստատել է, որ պատգամավորների մեծ մասը կաջակցի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկի թկնածությունը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

«Գոնչարուկը կդառնա վարչապետ»,- ասել է Գերուսը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խմբակցության նիստում առաջարկել է ՆԳ նախարարի պաշտոնում գերատեսչության ներկայիս ղեկավար Արսեն Ավակովի թեկնածությունը:

«ՆԳ նախարարի վերաբերյալ Ավակովի թեկնածության օգտին քվեարկելու առաջարկը նախագահն է կատարել: Կարծում եմ, որ եթե առաջարկը նախագահն է կատարել, մենք այն կաջակցենք»,- ասել է «Ժողովրդի ծառաներ» խմբակցության պատգամավոր Ռոկսոլանա Պիդլասան:

Ընդ որում՝ Ավակովը, հնարավոր է, նոր կառավարությունում մնա որպես «ժամանակավոր նախարար»:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Ժողովրդի ծառաներ» խմբակցության նիստում այսպիսի առաջարկ է կատարվել օգոստոսի 29-ին:

Նա կունենա նոր տեղակալներ, որոնց թվից 3-4 ամիս հետո պետք է ընտրվի նախարարության նոր ղեկավարը:

Զելենսկին նախագաի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռուսլան Ռյաբոշապկային կառաջադրի Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում, Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Իվան Բականովին՝ ՈՒԱԾ ղեկավարի պաշտոնում: