Ուկրաինայի 9-րդ գումարման Գերագույն ռադայի նորընտիր պատգամավորները ճաշի համար լավ ընտրություն ունեն: Այսպես ժողովրդի ընտրյալներին կերակրում են սաղմոնի փափկամսով, սաղմոնի ձկնկիթի բուտերբրոդով եւ քաբաբով, հայտնում է 112.ua-ն: 

Նախորդ գումարումների համեմատ գներն աճել են: Բորշի համար պատգամավորնեը վճարում են 45 գրիվնա 67 կոպեկ, ադիգեյան պանրով եւ թթվասերով դդմիկի բլիթի համար՝ 47 գրիվնա 96 կոպեկ, խեկի փափկամսի՝ 73 գրիվնա 86 կոպեկ, խորոված շամպիոնինով կրծքամսի համար՝ 83 գրիվնա 06 կոպեկ, եփած լեզվի՝ 75 գրիվնա 03 կոպեկ:

Նախագահի սիրելի շաուրման ճաշացանկում չկա, փոխարենը 80 գրիվնա 45 կոպեկով կմատուցեն քաբաբ: