Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի համաձայն։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցություններից առաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կխոսենք պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակի մասին։ Երկխոսությունը կկառուցվի այն բանի վրա, որ պետք է լինի քաղաքական որոշում, որը կհանգեցնի այն բանին, որ պաղեստինցի եւ իսրայելցի ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության մեջ»,- ասել է կանցլերը։
Նրա խոսքով՝ «դա հնարավոր է միայն» երկու պետությունների սկզբունքի հիման վրա։ «Դա պետք է նպատակ մնա, թող որ այդ նպատակը ավելի դժվար թվա ձեռքբերման իմաստով»,- նշել է Գերմանիայի կանցլերը։





























