Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 7–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները  մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, եւ նա բուժման կուրսեր անցնելու կարիք ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ բուժման կուրսերն անցնելուց հետո երեխան կքայլի. «Վերականգնողական թերապիաների շնորհիվ բուժումը հնարավոր կլինի։ Պետպատվերի շրջանակում առաջին կուրսն անվճար է անցել, սակայն դրանից հետո պետք է վճարովի լինի ծառայությունը, իսկ մենք այդքան գումար չունենք։ Մեկ կուրսն արժե 120 հազար դրամ, որը տեւում է 23 օր»։

Նարինեի խոսքով՝ Դավիթն այս տարի դպրոց է հաճախելու. «Սեպտեմբերի 1–ից երեխան դպրոց է գնալու։ 3 տարի առաջ սայլակ են նվիրել, բայց կանգնակ չունի, որ կանգնեցնենք։ Երեխան աչքերի խնդիր էլ ունի, ասացին՝ եթե այդ կուրսերն անցնի, դա էլ կուղղվի»։

Նարինեն հույս հայտնեց, որ կգտնվեն բարի կամքի տեր մարդիկ, ովքեր կօգնեն Դավիթին եւ նա կկարողանա քայլել։

Կարող եք նաեւ կապ հաստատել Դավիթի մոր՝ Նարինե Մարտիրոսյանի հետ, հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965