Երեկ՝ օգոստսոի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի Մ6 միջպետական ճանապարհի 26-րդ կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Իշխան Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Իշխան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: