Այսօր վաղ առավոտյան Գյումրիում մարդիկ արթնացել ու տեսել են, որ ձյուն է գալիս, ինչն աննախադեպ է սեպտեմբեր ամսվա համար: Նշենք, որ Գյումրիում ձնախառն անձրևն ուղեկցվել է ուժեղ քամիով:
Այդուհանդերձ, օդերեւութաբանները նշում են, որ ձմեռը դեռ չի եկել։ «Ես չեմ կարծում, որ ձմեռը արդեն եկել է, սա պայմանավորված է հյուսիսից ներթափանցած սառը հոսանքներով, որը արտահայտվել է նաև ձյան տեսքով: Ներկայումս ջերմաստիճանը նորմայից ցածր է մոտ 10 աստիճանով, սակայն այսօր օրվա վերջին, կամ վաղը սպասվում է եղանակի տաքացում: Դեռևս կարիք չկա մտահոգվելու»,-ասել է օդերևութաբան-աշխարհագրագետ Լեւոն Մարտիրոսյանը:




























