Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայտնի ռուս դերասան Վալենտին Գաֆտին: Նշենք, որ սեպտեմբերի 26-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել դերասանի ստեղծագործական երեկոն: Սերժ Սարգսյանն ասել է, որ «դա պատահականություն չէ, քանի որ Հայաստանում լավ գիտեն, սիրում ու գնահատում են ռուս մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` արտիստ Վալենտին Գաֆտի կերպարը»:

Վալենտին Գաֆտն իր հերթին, ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում, խիստ տպավորված է եւ արդեն իսկ մտածում է հաջորդ այցերի մասին: Նա պատմել է համատեղ մշակութային գործակցության նոր մտահղացումների մասին՝ նշելով, որ քննարկվում է Հայաստանում «Սովրեմեննիկ» թատրոնի հյուրախաղերի հնարավորությունը: