«Դորիան» մրրիկին տրվել է չորրորդ՝ վտանգավորության բարձրագույն աստիճան, երբ այն ուղղվել է դեպի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափեր, այն շաբաթ առավոտյան հասել է մինչեւ Բահամյան կղզիների հյուսիս-արեւմտյան մաս, հայտնում է Associated Press-ը:
Ֆլորիդայում միլիոնավոր մարդիկ եւ վայրեր, ներառյալ «Ուոլթ Դիսնեյի աշխարհ» զվարճանքների այգին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո հանգստավայրը, հայտնվել են մրրիկի պոտենցիալ թիրախում:
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ ուրբաթ երեկոյան ժամում մինչեւ 140 մղոն արագություն ձեռք բերած «Դորիանը» Ֆլորիդային կսպառնա երկուշաբթի երեկոյան կամ երեքշաբթի առավոտյան:
Ընդ որում՝ Մայամիում Մրրիկների ազգային կենտրոնից նախազգուշացրել են, որ իր օդերեւութաբանների համար դեռեւս հստակ չէ՝ «Դորիանն» արդյոք կհասնի նահանգի արեւելյան ափին թե շոշափող հարված կհասցնի:





























