Օգոստոսի 30-ին, ժամը 17:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:50-ին, մարվել՝ 19։10-ին։ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ լճափնյա տարածքում, ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 8 քմ)։