Լեհական LOT ավիաընկերության տնօրեններից մեկին՝ Կատարժինա Ռիխտերին աշխատանքից ազատել են British Airways ավիաընկերության՝ «ավելորդ քաշով» անձնակազմին ծաղրելու պատճառով, հաղորդում է Fox News-ը:
Ռիխտերը, մասնավորապես, սոցցանցում հրապարակել է բրիտանական անձնակազմի անհաջող լուսանկարները եւ ծաղրել նրանց «չափից դուրս կիպ» համազգեստ կրելու եւ ընդհանուր առմամբ «տհաճ» տեսքի համար:
Հեռուստաալիքը նշում է, որ ավելի վաղ Ռիխտերը Լոնդոնի Գեթվիք օդանավակայանից մեկնել է Լեհաստան:
Դրանից հետո Ռիխտերին աշխատանքից ազատել են: LOT ընկերությունը ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ այլեւս չի հանդուրժի նման անընդունելի պահվածքը:






























