Օգոստոսի 24-ին, ժամը 16-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ օտարերկրյա մի քաղաքացի րոպեներ առաջ Հանրապետության փողոցում նկատել է, որ ուսապարկից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու բանկային քարտեր: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ստացված տեղեկություններն իրացնելով՝ օգոստոսի 29-ին «Ազատության» հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց Արմավիրի մարզի 30-ամյա մի բնակիչ: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:





























