Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լեյպցիգի Մենեջմենթի բարձրագույն դպրոցն ավարտելու կապակցությամբ արարողության ընթացքում դոկտորի պատվավոր կոչում է ստացել, հաղորդում է DW-ը:

Դա նրա թվով 17-րդ դոկտորական աստիճանն է: Ավելի վաղ Մերկելն արժանացել էր այդ կոչմանն ԱՄՆ-ի, Իսրայելի, Նիդերլանդների եւ հարավեվրոպական այլ երկրների համալսարաններում:  

«Ամեն դեպքում, ինձ այդ կոչումը շնորհած բոլոր համալսարանները դեռ կլսեն իմ մասին, երբ ես այլեւս կանցլեր չեմ լինի: Ես կվերադառնամ եւ ավելի երկար կմնամ»,- ասել է Մերկելը:

Արարողության ժամանակ հանդես է եկել նաեւ ԱՄՀ նախկին ղեկավար Քրիստին Լագարդը, որը բարձր է գնահատել կանցլերի՝ առաջնորդի հատկությունները: Նրա խոսքով՝ Մերկելը միշտ պատրաստված է եւ կարողանում է բարդ խնդիրները մասերի բաժանել ու առավել արդյունավետ որոշում ընտրել: