Սարատովում տղամարդը դանակահարել է ի ծնե պաթոլոգիա ունեցող 2 ամսական դստերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՔԿ-ին:

Քննության տվյալներով՝ երեխայի 26-ամյա մայրը խանութ է գնացել, երբ 38-ամյա կասկածյալը երեխաների հետ տանը մենակ է մնացել: Նա բարձրացել է վերնահարկ եւ դանակահարել դստերը:

ՔԿ-ի հաղորդմամբ՝ քրեական գործ է հարուցվել ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Մանկահասակի սպանություն»): Կասկածյալը ձերբակալված է, նրան ցմահ ազատազրկում է սպառնում: