Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում մասնակցեց 2 նախակրթարանների բացման արարողությանը:

«Էս պահին մոտ 100 երեխա կհաճախի նախակրթարան, շուտով կբացվի նաեւ մանկապարտեզ, 150-170 երեխա էլ մանկապարտեզ կհաճախի, որի շինարարությունը կսկսվի ամսի 2-ին: Հաջորդ տարի արդեն բոլոր երեխաները հնարավորություն կունենան նախակրթարաններ եւ մանկապարտեզ հաճախել»,- ասաց նախարարը:

Եւս մեկ նախակրթարանի բացման արարողությանը նախարարը մասնակցել է Մարտունիում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարը մասնակցել է նաեւ Նորաշեն համայնքի նախակրթարանի բացման արարողությանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր տիկնոջ հետ այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղ, մասնակցել օրվա միջոցառմանը, շրջել դպրոցում: