Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը պատմել է, որ 25 րոպեով մնացել է վերելակի մեջ Վատիկանում, եւ նրան դուրս են բերել հրշեջները, հաղորդում է Associated Press-ը:

Ֆրանցիսկոս Առաջինը ներողություն է խնդրել եկեղեցականներից Սուրբ Պետրոսի Հրապարակում հոգեւորականների հետ ավանդական հանդիպմանը 7 րոպե ուշանալու համար:

Հռոմի Պապը հայտնել է, որ մնացել էր վերելակի մեջ էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով: Նա տեղեկացրել է, որ իրեն փրկել են հրշեջները, եւ կոչ արել հրապարակում հավաքվածներին ծափահարել նրանց: