Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 14:10-ի սահմաններում Լուսակերտ-Քարաշամբ գյուղամիջյան ճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ford Transit-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ճանապարհային ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: