ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, թե քանի դեռ լիբիական բռնապետ Մումար Քադաֆին գտնվում է իշխանության, Լիբիան վտանգի մեջ կլինի:

«Քանի դեռ Քադաֆին չի հեռացել իշխանությունից, Լիբիան կմնա որպես վտանգավոր երկիր», - ասել է Օբաման` ժողովրդին հղած ուղերձում:

«Իհարկե, անկասկած, Լիբիան ավելի լավը կլինի, եթե Քադաֆին չլինի իշխանության: Համաշխարհային  մի շարք առաջնորդների հետ ես եւս այդ նպատակն եմ հետապնդում, եւ կհասնեմ դրան ոչ ռազմական ճանապարհով: Սակայն ռեժիմի տապալման համար ռազմական օպերացիայի  ընդլայնումը սխալ կլիներ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նա նշել է, որ խոստացել է ցամաքային զորքեր չմտցնել Լիբիա, եւ այդ խոստումը պահելու է: