Ինգուշեթիայում ձերբակալվել են մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչության երկու մասնակիցներ: Այդ մասին հաղորդել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլայ Սենցովը:
Խոսքը Իսլամ եւ Իլես Յանդիեւների մասին է, ովքեր Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի իրավապահ մարմիններում ապահովել են մահապարտի անցումը «Դոմոդեդովո»:
«Յանդիեւ եղբայրները հետախուզման մեջ էին` ահաբեկչությանը մասնակից լինելու կասկածանքով: Նրանք ձերբակալվել են Նազրանիում հատուկ օպերացիայի ընթացքում», - ասել է նա:
Նույն օրը Ինգուշիայում եւս մեկ օպերացիա է իրականացվել: Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կետային հարվածներ են հասցրել Ինգուշեթիայում ընդհատակյա հանցախմբի բազային: Արդյուքնում սպանվել է 17 գրոհային:
Հաղորդվում է, որ այդ բազայում էին նախապատրաստում մահապարտ-ահաբեկիչներին: Անօրինական զինված խմբավորման անդամների ինքնությունը պարզվում է:
Հիշեցնենք, որ «Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը տեղի էր ունեցել հունվարի 24-ին, զոհվել էր 36 մարդ, եւս 180 –ը վիրավորվել էր:





























