Կոսովոյի սահմանադրական դատարանն անօրինական է ճանաչել նախագահի պաշտնում Բեջետ Պակոլիի ընտրությունը: Հակասահմանադրական ընտրության վերաբերյալ բողոք էր ներկայացրել ընդդիմությունը, որը հայտարարել էր պետության ղեկվարի ընտրության ժամանակ տեղ գտած խախտումների մասին:

Սա վերջին կես տարվա ընթացում Սահմանադրական դատարանի արդեն երկրորդ  որոշումն է`ուղղված Կոսովոյի նախագահի լիազորությունների դադարեցմանը: Սեպտեմբերին ստիպված էր հրաժարական տալ նախկին նախագահ Ֆաթմիր Սեյդիուն, ով հակառակ օրենքի, միաժամանակ քաղաքական կուսակցություն էր գլխավորում, գրում է РБК-ն:

Հիշեցնենք, որ ալբանացի ձեռնարկատեր Բ. Պակոլին նախագահ էր ընտրվել 2010թ. փետրվարին: Բ. Պակոլին, ի դեպ,  համարվում է աշխարհի ամենահարուստ ալբանացին: