Լիբիայի պետական հեռուստատեսությունը մարտի 29-ի գիշերը ցուցադրել է երկրի նախագահ Մուամար Քադաֆիի որդիներից մեկին` Համիսին, որի մասին հաղորդվում էր, որ նա մահացել է Տրիպոլիում, գրում է Gazeta.ru-ն:
Նա հանդիպել է իր հոր կողմնակիցների հետ, հաղորդում է Reuters-ը:
32-ամյա Համիս Քադաֆին ղեկավարել է էլիտար բանակային բրիգադը, որը ռազմական գործողություններ է սկսել ընդդիմության ջոկատների դեմ:
2 շաբաթ առաջ տեղեկություններ էին տարածվել, որ Համիս Քադաֆին զոհվել է, սակայն, այդ տեղեկատվությունը, փաստորեն հերքվեց:
Քադաֆիի ռեժիմի կողմնակիցները պնդում են, որ այդ ապատեղեկատվության օգնությամբ, կոալիցիոն ուժերը ցանկանում են պառակտում մտցնել Լիբիայի ռազմական ստորաբաժանումների մեջ:





























