Հյուսիսային Կովկասում գործող ընդհատակյա բանդիտական խմբավորման ղեկավար Դոկու Ումարովը, հնարավոր է, ոչնչացվել է ի թիվս այլ գրոհայինների` Ինգուշեթիայում իրականացված հատուկ օպերացիայի ժամանակ, գրում է ռուսասանյան մամուլը:
Իգուշեթիայի իրավապահ մարմինների աղբյուրների համաձայն, օպերացիայի գլխավոր նպատակը եղել է Ումարովին ոչնչացնելը: Օպերատիվ միջոցառումները անցկացվել են դեռեւս աշնանը, երբ տեղեկություն է ստացվել, որ բանդիտը հաստատվել է Ինգուշեթիայի Սունժենյան շրջանում:
Նախօրեին, մարտի 28-ին, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Ինգուշեթիայի ընդհատակյա բանդիտական խմբավորման մասնակիցների բազայի ուղղությամբ: Հարվածի հետեւանքով խմբավորման 17 ներկայացուցիչ է սպանվել:
Նշված բազայում պատրաստում էին ահաբեկիչ-մահապարտների: Ահաբեկչական ակտերը նրանք պետք է իրականացնեին նաեւ Հյուսիսային Օսեթիայի եւ Ինգուշեթիայի տարածքում: Ապօրինի զինված խմբավորման ոչնչացված անդամների ինքնությունը ճշտվում է: Թե հատկապես որտե՞ղ է տեղակայվել գրոհայինների բազան, չի հաղորդվում:





























