Չինաստանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներմուծման վրա սահմանված նոր սակագների ուժի մեջ մտնելուց հետո, հաղորդում է AFP-ը:
«Այդ ամերիկյան սակագները լրջորեն խախտում են Օսակայում երկու երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված կոնսենսուսը»,- հայտարարել է Պեկինի առեւտրային նախարարությունը՝ խոսելով հունիսին տեղի ունեցած առեւտրային քննարկումների մասին:
«Չինական կողմը դժգոհ է եւ վճռականորեն դեմ է դրան: ԱՀԿ համապատասխան կանոնների համապատասխան՝ Չինաստանը պաշտպանում է իր օրինական իրավունքներն ու շահերը»,- հավելել է նախարարությունը:
Նախարարության խոսքով՝ այդ բողոքն ուղղվել է ԱՀԿ մարմնին՝ վեճերի կարգավորման համար:
Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներմուծման վրա սահմանված նոր սակագներն ուժի մեջ են մտել կիրակի, դրանք ԱՄՆ-ի կողմից ճնշման մի մասն են, ինչը նպատակ ունի Պեկինին ստիպել նոր առեւտրային համաձայնագիր կնքել:
Հավելյալ սակագները կանդրադառնան 300 մլրդ դոլարի չափով ապրանքների վրա: Պեկինը հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի:





























