Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 2-ին, ժամը 21:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թամանցիների փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թամանցիների փողոցի թիվ 81 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra J» (վարորդ՝ Արթուր Ո.) եւ մեկ այլ «Opel Astra J» (վարորդ՝ Գարիկ Մ.) մակնիշների ավտոմեքենաները. ծուխ չի նկատվել: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: