Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 2-ին, ժամը 22:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մայիսի 9-ի փողոցում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:55-ին, մարվել՝ 23:03-ին: Մասամբ այրվել է ավտոլվացման կետում կայանած «BMW M5» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:





























