«Ջուլիեթ» փոթորկին Խաղաղ օվկիանոսում տրվել է ուժգնության երրորդ կարգ։ Քամու առավելագույն արագությունը ժամում 185 կիլոմետր է, տեղեկացնում է ԱՄՆ փոթորիկների հսկման ազգային կենտրոնը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կենտրոնի տվյալներով՝ ներկայում «Ջուլիեթը» գտնվում է մեքսիկական Հարավային Ներքին Կալիֆոռնիա նահանգի ափերից մոտ 700 կիլոմետր հեռավորության վրա։ Փոթորիկը շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ՝ ժամում 19 կիլոմետր արագությամբ։ Քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 185 կիլոմետրի։

Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում «Ջուլիեթը» հինգերորդն է ներկա սեզոնում։