Օգոստոսի 29-ին, ժամը 22.40-ին, 66-ամյա մի վանաձորցի հաղորդում էր տվել, որ նույն օրը «Օպել» մեքենայով իր տուն է եկել երկու երիտասարդ, որոնց հետ բանավոր համաձայնության գալով՝ վաճառել է իր 22 գոճիները՝ հատը 18 հազար դրամով եւ երկու ժամից գումարը տալու պայմանով: Սակայն նրանք մեքենայով տարել են գոճիները եւ անջատել իրենց հեռախոսը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է տանողներից մեկի ինքնությունը: Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովնական բացատրություն, հայտնել, որ գոճիները վաճառել է Արմավիրի մարզի Դարակերտ գյուղում՝ պայմանավորվածության գալով, որ գումարը վճարեն սեպտեմբերի 15-ին:

Նյութեր են նախպատրաստվում: