Սինգապուրում օդանավակայանում 27-ամա ուղեւորին կալանավորել են այն պատճառով, որ նա տոմս է գնել, բայց դրանից չի օգտվել: Հիմա նրան սպառնում է 2 տարվա բանտարկություն եւ 13 հազար եվրոյից ավելի տուգանք, հայտնում է The Sun-ը:

Ուղեւորը տոմսը գնել էր օդանավակայանի տարանցման գոտում հայտնվելու եւ կնոջը հրաժեշտ տալու համար: Սակայն կալանավորվել է Սինգապուրի ոստիկանների կողմից. տեղական օրենսդրության համաձայն՝ վայրէջքի կտրոն եւ տարանցման գոտուն հասանելիություն ստացողը իրավունք ունի այնտեղ գտնվել միայն այն դեպքում, եթե մտադիր է ճանապարհորդել:

Կալանավորելուց հետո ոստիկանությունը Facebook-ում հաղորդագրություն է հրապարակել, որով հիշեցրել է, որ Չանգի օդանավակայանի տարանցման գոտիները հայտարարված են պահպանվող տարածքներ:

«Եթե ուղեւորները չեն նախատեսում օդանավ նստել, ապա պատասխանատվություն են կրում ենթակառուցվածքի պահպանության մասին օրենքը խախտելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիմա օրինախախտին սպառնում է մինչեւ 2 տարվա բանտարկություն եւ 13 հազար եվրոյից ավելի տուգանք:

Ոստիկանությունը հայտնել է, որ 2019 թվականի հունվարից այսպիսի խախտումների համար պատասխանատվության են ենթարկվել 33 ուղեւորներ: