ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը: Այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Ստորեւ ներկայացվում է Անի Ամիրշադյանի կենսագրական տվյալները․

Ամիրշադյան Անի Էդվարդի

Ծնվել է 1987թ. օգոստոսի 19, Երեւան քաղաքում:

Կրթություն

2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրը, մասնագիտացումը Կառավարում

2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը Կառավարում

2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան

Աշխատանքային փորձ

2009-2011թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:

2011-2013թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:

2013-2019թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության եւ մոնիթորինգի վարչության պետի, այնուհետեւ Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը: