Էլքմոնթ քաղաքի (Ալաբամայի նահանգ) 14-ամյա դեռահասը կրակել է իր ընտանիքի հինգ անդամների վրա։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչներին։

Ինչպես նշել են ոստիկանները, պատանին կալանավորվել է եւ արդեն խոստովանել կատարածը։ Ոստիկանությունն առայժմ չի հրապարակել հանցագործության դրդապատճառների մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։