ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հավատում է, որ Բրիտանիան հոկտեմբերի վերջին կկարողանա լքել Եվրոպական Միությունը, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ Փենսը Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ տված մամուլի ասուլիսում կոչ էր արել ԵՄ-ին «բարեխիղճ» բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ եւ Brexit-ի շուրջ կնքել համաձայնագիր, որում կհարգվի Բրիտանիայի ինքնիշխանությունը։

«Ես նախկինի պես համոզված եմ, որ եթե երկու կողմերը նստեն սեղանի շուրջ եւ բարեխիղճ բանակցություններ վարեն, ապա մենք անկեղծորեն հավատում ենք, որ հոկտեմբերի վերջին կհաստատվի Brexit-ի վերջին ժամկետը»,- լրագրողներին ասել է Փենսը։