120 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ հերոին է հայտնաբերվել Բրիտանիայում, նավի կոնտեյներում, սրբիչների արանքում, տեղեկացնում է PA-ն։
Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) հայտարարել է, որ մոտ 1,3 տոննա քաշ ունեցող А դասի թմրանյութի խմբաքանակը ամենախոշորն է Մեծ Բրիտանիայում երբեւէ բռնագրավվածներից։
Հերոինը հանվել է Ջիբրալթարի MV նավի կոնտեյներից այն բանից հետո, երբ նավը հանգրվանել էր Ֆելիքսթոուում օգոստոսի 30-ին։
Ոստիկաններին մոտ վեց ժամ պետք եկավ, որպեսզի բռնագրավեն թմրանյութերը։ Դրանք պահվում էին փաթեթներում, որոնց վրա մակնշված էր պրոտեինային փոշի։ Դրանք տուփերի մեջ էին, որոնք լցված էին սրբիչներով եւ խալաթներով։
Այն բանից հետո, երբ թմրանյութերն առգրավվեցին, իրավապահները կոնտեյները վերադարձրին նավ, որը ճանապարհը շարունակեց դեպի Անտվերպեն եւ հանգրվանեց բելգիական նավահանգստային քաղաքում սեպտեմբերի 1-ին։
Կոնտեյները գտնվում էր Նիդեռլանդների եւ Բելգիայի իրավապահ մարմինների հսկողության տակ։ Ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, որոնք բեռնաթափում էին կոնտեյները։





























