ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ առաջարկություն ներկայացրել ենք, քննարկման փուլում է, դեռ պետք է նայեն շահագրգիռ մարմինները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ իրենք ուզում են, որ բարձրացումը զգալի լինի:
Նա չցանկացավ ասել, թե որքան են առաջարկել բարձրացնել աշխատավարձը. «Բերեք չասեմ, որորվհետեւ չեմ ուզում հիասթափեցնել որեւէ մեկին: Եթե մեր նախատեսածի չափ լինի, լավ է: Եթե մի քիչ պակաս եղավ, հիասթափություն է լինելու: Ես դա չեմ ուզում»:



























