Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար եւ անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար եւ 1 մեղվի փեթակ:

Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ՎՁ տարածքային բաժնի պետական տեսչության պետին եւ ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին: