Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանները հայցադիմում են նախապատրաստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«Ներկա պահին, իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, թե հստակ, որ մասն է ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ օրինական երկրում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե ԵՊԲՀ–ը Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմում է ներկայացրել, որում մի քանի կետ կա և դրանցից մեկով պաշտոնական դիրքի չարաշահման փաստ է դիտարկել այն, որ նախարարն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով և Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ինքը ցանկացել է փոխել բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը: Թերթը նաև նշել էր, որ Առողջապահության նախարարությունը նման լիազորություն չունի։