Հոնկոնգի ունեւոր բնակիչները գնում են բրիտանական «ոսկե վիզաներ», հայտնում է South China Morning Post-ը:

Հարուստ հոնկոնգցիները Հոնկոնգում աճող քաղաքական հուզումների պայմաններում իրենց ընտանիքների համար փող են ներդնում Մեծ Բրիտանիայի «ոսկե վիզաների» մեջ, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով միգրացիայի հարցերով իրավաբաններին եւ անշարժ գույքի ներդրումներով զբաղվող ընկերություններին:

Brexit-ի պատճառով բրիտանական ֆունտի արժեզրկումը «անձնագրի» համար վճարումը 2 մլն ֆունտ սթերլինգով ավելի էժան է դարձնում գործարքը որոշ այլ արժույթնրով կատարելու դեպքում, ինչը նույնպես նպաստել է Հոնկոնգից եւ մայրցամաքային Չինաստանից հայտերի թվի աճին:

2019 թվականի երկրորդ եռամսյակում Հոնկոնգին է բաժին ընկել առաջին մակարդակի ներդրողների համար բրիտանական վիզա ստանալու բոլոր հայտերի 10 տոկոսը: