Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (ՄՓՀԱՊԿ) գործադիր քարտուղար Լասսինա Զերբոն եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարի պաշտոնակատար Կորնել Ֆերուցեն հավականում են կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Իր ղեկավարած կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Զերբոն հայտարարել է, որ դարձել է ԱԷՄԳ-ի ղեկավարի թեկնածուն: Ֆերուցեն, գործակալության հաղորդմամբ, զբաղեցնում է կազմակերպության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը եւ «հավակնում է դառնալ կազմակերպության լիիրավ ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ կազմակերպության ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսսին:
ԱԷՄԳ-ի նոր ղեկավարը պարտավորությունները կստանձնի 2020թ. հունվարի 1-ից: Թեկնածուների առաջադրումը կավարտվի վաղը:
Հուլիսի վերջին 73 տարեկան հասակում մահացել էր կազմակերպությունը 2009 թվականից ղեկավարած Յուկիա Ամանոն:





























