Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Ախուրյանի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պատրաստելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բորյան փողոցի կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել նախկինում 6 անգամ դատապարտված, Գյումրիի 33-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 5 մլ տարողության ներարկիչ՝ 2.5 մլ մուգ շականակագույն հեղուկով: Նա հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «Պիրալգին» դեղամիջոցի, բենզինի, յոդի եւ այլ քիմիական նյութերի խառնուրդից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:




























