ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղի առարկա է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի 80-րդ տարելիցի կապակցությամբ Լեհաստանին անհաջող «շնորհավորելու» համար, հայտնում է Independent-ը։
Հարցազրույցի ժամանակ թղթակիցը հարցրել է, թե չի ուզում արդյոք Թրամփը որեւէ բան ասել Լեհաստանին։
«Այո, ես շատ լավ հաղորդագրություն ունեմ Լեհաստանի համար, եւ մենք ունենք Մայք Փենս՝ մեր փոխնախագահը։ Նա շատ շուտով վայրէջք կկատարի․․․ Ես ուղղակի ուզում եմ շնորհավորել Լեհաստանին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Հարցազրույցի այդ հատվածը լայնորեն տարածվել է սոցցանցերում։
«Նա իրոք այդպե՞ս է ասել։ Աստված իմ, ասացեք, որ դա կատակ է»,- տարակուսել է օգտատերերից մեկը։
«Կարծես թե նա տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել 1939 թվականին»,- հեգնանքով նշել է մյուսը։





























