Թուրքիան կարող է 3 մլրդ դոլար կորցնել Բրիտանիայի հետ առեւտրում, եթե անկանոն Brexit տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեկանը՝ հավելելով, որ շատ թուրքական ընկերությունների չի բավարարում նման սցենարի հետեւանքների մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Ստամբուլում կայացած թուրք-բրիտանական համաժողովում՝ նա նշել է, որ Brexit-ից հետո կորուստները կապված կլինեն այնպիսի ապրանքների տուրքերի բարձրացման հետ, ինչպիսին են պղինձը, ավտոմեքենաները եւ տեքստիլը։
Ակնկալվում է, որ բրիտանացի օրենսդիրները օրենքի նախագիծ կներկայացնեն, որն ուղղված կլինի նրան, որ Բրիտանիային թույլ չտան առանց անցումային դրույթների հեռանալ ԵՄ-ից։





























