Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Արեւելյան տնտեսական համաժողովի կուլուարներում լրագրողների հետ զրույցում կատակել է:

ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Լավրովը հերթական անգամ ասել է, որ ստիպված է կրկին թաքնվել լրագրողներից: Life-ի թղթակցի հարցին՝ միթե իրենք այդքան սարսափելի են, Լավրովը կատակել է.

«Հարցը դա չէ: Պարզապես պետք է միշտ խելացի թվալ, երբ դուք լուսանկարում եք»:

Արեւելյան տնտեսական համաժողովն անցկացվում է Վլադիվոստոկում սեպտեմբերի 4-6-ը: Համաժողովին մասնակցում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: