Կանադայում սեւ արջը սպանել է Մինեսոտայի բնակչուհուն, հաղորդում է FoxNews-ը:
62-ամյա Քեթրին Սթեաթ-Մյուլերը մեկնել է Կանադա ծնողներին տեսակցելու համար: Շների հաչոց լսելով՝ կինը դուրս է եկել ավտոմեքենայից եւ այլեւս չի վերադարձել, ծնողները ոստիկանություն են կանչել:
Ոստիկանները խուզարկել են Կանադայի եւ ԱՄՆ-ի սահմանից 10 մղոն հեռավորության վրա գտնվող անտառային տարածքը, որտեղ սեւ արջի են հայտնաբերել: Արջը գտնվել է Մյուլերի մարմնի մոտ: Ոստիկանները կրակել են արջին:
«Նման հարձակումները հազվադեպ են»,- ասել է Օնտարիոյի բնական ռեսուրսների եւ անտառային տնտեսության նախարարության խոսնակը:
Նախարարությունը հայտնել է, որ արջին տեղափոխել են Օնտարիոյի Գվելֆի համալսարան՝ հերձման համար:





























