Թենեսիի բնակչին ոստիկանները կալանավորել են հարբած վիճակում ձին հեծնելու համար:

Համիլտոն շրջանի շերիֆի վարչության աշխատակիցները Ջոն Առնոլդին կալանավորել են «ձիու վրա հարբած մարդու մասին» հաղորդումը ստանալուց հետո, հայտնում է WTVC-ն: Առնոլդը ձիով գնում էր մութ ճանապարհով, իսկ այնուհետեւ վրայից ընկել էր:

Հեռուստաալիքը հայտնում է, որ ձին չի տուժել եւ բարեհաջող վերադարձվել է տուն: Արդյունքում՝ Առնոլդը ստիպված էր 3 օր բանտարկված մնալ այն պատճառով, որ վտանգի է ենթարկել իրեն, ձիուն եւ վարորդներին: