Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գործող առեւտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երեւանի բնակիչ, 24-ամյա քաղաքացուհու: Նրա մոտից հայտնաբերվել է կանացի բաճկոն եւ զգեստ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացուհին հայտնել է, որ դրանք գողացել է նույն օրը, ժամը 19.30-ին, առեւտրի կենտրոնի խանութ-սրահներից մեկից:

Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: