ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` մարտի 29-ին ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակությանը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, բուհի կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դերը ինչպես Արցախի բարձրագույն կրթության զարգացմանն աջակցելու, այնպես էլ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Նա կարեւորել է նաեւ հայաստանյան այս առաջատար բուհի եւ Արցախի պետական համալսարանի միջեւ կապերի ամրապնդումը՝ այն համարելով երկկողմ փոխգործակցության զարգացման կարեւոր պայմաններից մեկը: