Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ ЗИЛ-ի շրջվելու հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկվել ու շպրտվել են բոլոր գազաբալոնները:

Ոստիկանության կողմից էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: