Այսօր մեկնարկեց «Ես եմ» 5-րդ միջազգային երիտասարդական փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում են 18 երկրների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են 130-ից ավելի ֆիլմեր:
Փառատոնի ժյուրիի կազմում են դերասաններ Ռաֆայել Քոթանջյանը, Ժան Պիեր Նշանյանը, թատերագետ Արեգ Երզնկյանը, ռեժիսորներ Միքայել Դովլաթյանը, Հրանտ Մովսիսյանը, Գեորգի Կեվորկովը եւ այլք:
Փառատոնի մրցանակներից բացի, մասնակիցների համար հատուկ մրցանակ է սահմանել Կրթության եւ գիտության նախարարությունը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը:
«Ես եմ»-ի բացումը կատարվեց սեպտեմբերի 24-ին մահացած մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի 25 տարի առաջ նկարահանած մուլտֆիլմով: Ներկաները նաեւ մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին նրա հիշատակը:
Փառատոնի փակումը կլինի սեպտեմբերի 30-ին:




























