Վրաստանը հիբրիդային եգիպտացորեն կարտահանի Ադրբեջան եւ Թուրքիա: Այս մասին հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Պետությունը գյուղատնտեսության զարգացման համար հիբրիդային սերմեր է ձեռք բերել: Եգիպտացորենի աճեցման ծրագիրն իրականացվում է Վրաստանի պետական բյուջեի ֆինանսավորմամբ»,-հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Նրա խոսքով, բերքի արտահանումը երաշխավորված է, ինչը գյուղացիներին ավելի կշահագրգռի:
«Վրաստանն առաջին անգամ կդառնա եգիտացորեն արտահանող պետություն: Եգիպտացորենով արդեն հետաքրքրվել են Ադրբեջանը եւ Թուրքիան»,-ընդգծել է Սահակաշվիլիի մամուլի խոսնակը:





























